HomeBackForwardCoordinates Contact us

 

Թանգարանի գործունեությունը

Թանգարանը սերտորեն համագործակցում է պետական և տեղական իշխանության մարմինների, հուշարձանների պահպանության վարչության, հասարակական կազմակերպությունների, Հայաստանի և արտերկրի գիտական, մշակութային և ուսումնական կենտրոնների հետ:
Թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Բրետանի հնագիտական ծառայության համատեղ արշավախմբի կողմից իրականացվում են Շիրակի հնագիտական հուշարձանների սիստեմատիկ պեղումներ:
1998
թվականից թանգարանի և Արևելքի ուսումնասիրության Լիոնի գիտահետազոտական կենտրոնի համատեղ արշավախմբի կողմից INTAS ծրագրով արդյունավետ աշխատանքներ են իրականացվել Շիրակում, քարեդարյան հուշարձանների հայտնաբերման ուղղությամբ: Նույն ծրագրով թանգարանի կողմից նախապատրաստվել և անգլերեն հրատարակության համար Ֆրանսիա է ներկայացվել Շիրակի նորահայտ հնագիտական հուշարձանների և դրանցից հայտնաբերված նյութերի վերաբերյալ գիտական, պատկերազարդ 20 հոդվածներ: Ներկայումս Պատմական հետազոտությունների Փարիզի կենտրոնի հետ աշխատանքներ են տարվում Ֆրանսիայում ՙՇիրակի դրամական գանձերը՚ կատալոի հրատարակության ուղղությամբ, որում կներկայացվեն Շիրակից հայտնաբերված անտիկ և միջնադարյան շուրջ 800 դրամներ:
Ներկայումս
շարունակվում են Տօկիոյի տեխնոլոգիական համալսարանի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:
Թանգարանի նախաձեռնությամբ 1994թ իրականացվեց Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված հանրապետական առաջին գիտաժողովը, որը դառնալով ավանդական, երկու տարին մեկ գումարվում է Գյումրիում:
Չնայած ետերկրաշարժյան ծանր պայմաններին, թանգարանը Գյումրիում և Երևանում իրականացրել է մի քանի ցուցահանդեսներ, որոնցից են ՙՇիրակի հնագույն մշակույթը՚,
ՙՇիրակի
խեցեգործությունը 5000 տարում՚, ՙԲելգիացի նկարիչները աղետյալ Լենինականին՚ և այլն:
Թանգարանը 1990 թվականից ուղղակի կապերի մեջ է Նանտի Դոբրեի թանգարանի հետ, որի արդյունքում իրականցվել են աշխատակիցների փոխադարձ ստաժներ, հազվագյուտ հնագիտական իրերի անվճար վերականգնում Ֆրանսիայում և այլն: Համագործակցության արդյունքում 1996թ. Նանտում և 1998թ Լիոնում կայացավ ՙՀին Հայաստանի գանձերը՚ խոշոր ցուցահանդեսը, որը տեղ գտավ ՙՈւնիվերսալիա՚ հանրագիտարանում և որի գիտական կատալոգն արժանացավ Ֆրանսիայի պետական մրցանակի:

Ֆոտոալբոմ
Վիդեոալբոմ
Ցուցահանդեսներ
Հրատարակություններ




Պեղումներ

Քարանձավ

 

UNESCO

HISTORY.RU - Internet Historic Project @PAUTINA.NET Catalogue  

©2003. Շիրակի երկրագիտական թանգարան. Հեղինակային իրավունքները պաշտպանված են: Տվյալ կայքից օգտագործված բոլոր նյութերի համար հղումը թանգարանի նկատմամբ պարտադիր է:
Կապնվել վեբ-դիզայներին