HomeBackForwardCoordinates Contact us

 

Թանգարանի պատմությունը

Շիրակի երկրագիտական թանգարանը ստեղծվել է 1930 թվականին: 70 տարիների ընթացքում այստեղ են կենտրոնացվել պատմական Շիրակ գավառի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող տասնյակ հազարավոր նյութեր, որոնցից շատերը եզակի են և ունեն բացառիկ գիտամշակութային արժեք: Թանգարանի ցուցանմուշներն ամփոփված են հնէաբանության, հնագիտության, մարդաբանության, ազգագրության, դրամագիտության, գեղարվեստական, նոր և նորագույն պատմության փաստավավերագրական նյութերի հավաքածուներում:
Թանգարանը սերտորեն համագործակցում է պետական և տեղական իշխանության մարմինների, հուշարձանների պահպանության վարչության, հասարակական կազմակերպությունների, Հայաստանի և արտերկրի գիտական, մշակութային և ուսումնական կենտրոնների հետ:
Թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Բրետանի հնագիտական ծառայության համատեղ արշավախմբի կողմից իրականացվում են Շիրակի հնագիտական հուշարձանների սիստեմատիկ պեղումներ:
Չնայած ետերկրաշարժյան ծանր պայմաններին, թանգարանը Գյումրիում և Երևանում իրականացրել է մի քանի ցուցահանդեսներ, որոնցից են ՙՇիրակի հնագույն մշակույթը՚, ՙՇիրակի խեցեգործությունը 5000 տարում՚, ՙԲելգիացի նկարիչները աղետյալ Լենինականին՚ և այլն:
Թանգարանը 1990 թվականից ուղղակի կապերի մեջ է Նանտի Դոբրեի թանգարանի հետ, որի արդյունքում իրականցվել են աշխատակիցների փոխադարձ ստաժներ, հազվագյուտ հնագիտական իրերի անվճար վերականգնում Ֆրանսիայում և այլն: Համագործակցության արդյունքում 1996թ. Նանտում և 1998թ Լիոնում կայացավ ՙՀին Հայաս¬տա¬նի գանձերը՚ խոշոր ցուցահանդեսը, որը տեղ գտավ ՙՈւնիվերսալիա՚ հանրագիտարանում և որի գիտական կատալոգն արժանացավ Ֆրանսիայի պետական մրցանակի:

Ֆոտոալբոմ
Վիդեոալբոմ
Ցուցահանդեսներ
Հրատարակություններ
Գնումներ




Թանգարանի Շենքը

Զետեղարան

 

UNESCO

HISTORY.RU - Internet Historic Project @PAUTINA.NET Catalogue  

©2003. Շիրակի երկրագիտական թանգարան. Հեղինակային իրավունքները պաշտպանված են: Տվյալ կայքից օգտագործված բոլոր նյութերի համար հղումը թանգարանի նկատմամբ պարտադիր է:
Կապնվել վեբ-դիզայներին